Իմ անձնական բլոգում այսօր մի քննարկում է ընթանում` հայաստանում մենեջմենթի մակարդակի մասին: Քննարկում է` iCON.am ընկերության HR մենեջերի հետ տհաճ շփման, վերջինիս անկոմպետենտության, ընդհանուր մենեջմենթի որակի վերաբերյալ:
Նաև մի փոքր անոնս: Մոտակա օրերին կկիսվեմ մի հոդվածով` թեմայի վերաբերյալ:
Եվ այսպես: Առաջին գիրքը, որ կուզեի կիսել Ձեզ հետ` Քյելլ Նորդսթրեմի և Յոնաս Ռիդերսթրալլեի «Բիզնես` ֆանքի ոճով»-ն է: Ինչու հատկապես այս մեկից սկսեցի: Հավանաբար այն պատճառով, որ շոշափվող խնդիրները շատ ժամանակակից են Հայաստանի գործարարության մակարդակի մեջ ուղղումներ կատարելու համար: Ինչի՞ մասին է այս գիրքը:
«Ֆանքի ոճով բիզնես»-ը պնդում է. կորպարատիվ աշխարհը պարտավոր է դառնալ ավելի հետաքրքիր: Այն պետք է լինի մի վայր, ուր մարդիկ դառնում են ավելի խիզախ, նախաձեռնող և ստեղծագործող գործարարներ: Վայր, ուր տաղանդը կցանկանա մնալ: Վայր, ուր գաղափարները ծնվում են ակնթարթորեն, իսկ հիանալի ապրանքները` նույնիսկ ավելի արագ:
Սա է ֆանքի-բիզնեսի աշխարհը:
Նորդսթրեմն ու Ռիդերսթրալլեն հրապարակեցին գործարարության նոր աշխարհի մանիֆեստը: Մոռանալ այն ամենն ինչ հայտնի էր նախկինում` սա է նոր առաջնորդների և կազմակերպություններ ապագայի բանալին: Մենք բոլորս ուղղակի դատապարտված ենք ազատության: Ժամանակն է սովորել այդ ազատությունն օգտագործելու եղանակները:
Ցավոք, գիրքը հասանելի է միայն ռուսերեն տարբերակով:
Բարի ընթերցում:
Յոնաս Ռիդերսթրալլեն գրքի մասին.
Ողջույն:
Քանի որ ես արդեն վարում եմ բավականին հայտնի մի բլոգ, երկար մտածում էի` պետք է ինձ արդյոք ևս մեկը: Այո, պետք է, որոշեցի ես: Ասեմ` ինչ նպատակով: Այստեղ ես կտեղադրեմ բոլոր այն մասնագիտական գրքերը, նյութերը որոնք կարդացել եմ վերջին ժամանակներում: Հույս ունեմ դրանք ձեզ ել կօգնեն բարձրացնել մասնագիտական կարողությենները: Այն է` այստեղ դուք կգտնեք ինչպես ընդհանուր` գործարարարությանը , այնպես էլ դրա տարբեր կողմերին` մարքետինգին, PR-ին (հասարակայնության հետ կապեր), բրենդի կառուցմանը վերաբերող նյութեր:
Բարի առաջընթաց բոլորիս: